Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Հիմա Ծառուկյանն ընդունե՞լ է առաջարկը, թե՞ ոչ

Հիմա Ծառուկյանն ընդունե՞լ է առաջարկը, թե՞ ոչ
14.11.2012 | 18:58

Որքան մոտենում է փետրվարը, այնքան Սերժ Սարգսյան և Գագիկ Ծառուկյան հնարավոր բանակցությունների շուրջ խոսակցությունները թեժանում են։ Ասում են նաև, թե լարված են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հարաբերությունները։ Իսկ որոշ օլիգարխներ, դժգոհ լինելով ոստիկանապետի` թիկնազորներին զինաթափելու գործընթացից, դիմել են Գագիկ Ծառուկյանին ու խնդրել Սերժ Սարգսյանի հետ բանակցությունների ժամանակ բարձրացնել Վլադիմիր Գասպարյանի պաշտոնանկության հարցը, փոխարենը խոստանալով սատարել ԲՀԿ ղեկավարին։ Եվ որ ամենահետաքրքիրն է, ըստ լրատվամիջոցների, Գագիկ Ծառուկյանն ընդունել է առաջարկը։

«Լրատվամիջոցներում հրապարակված այդ տեղեկությունը իրականության հետ որևէ առնչություն չունի և դասվում է բացարձակապես անհեթեթությունների կամ մտավարժանքների շարքին։ Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյան և Վլադիմիր Գասպարյան հարաբերություններին, ապա նշեմ, որ Վլադիմիր Գասպարյանը ՀՀ ոստիկանության պետն է, Գագիկ Ծառուկյանը` ԲՀԿ նախագահ և անվտանգության խորհրդի անդամ, նրանց միջև առկա են նորմալ աշխտանքային հարաբերություններ»,- մեզ հետ հեռախոսազրույցում լրատվամիջոցների նշված լուրը հերքեց Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4887

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ